ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վերջին 20 տարում հայերենից 225 անուն գիրք է թագմանվել

Վերջին 20 տարում հայերենից 225 անուն գիրք է թագմանվել
10.09.2013 | 16:53

Հրատարակիչների ազգային ասոցիացիան, ՈՒկրաինայի, Վրաստանի գործընկերների հետ համատեղ և Բուլղարիայի Next Page հիմնադրամի գլխավորությամբ, 2012-ից իրականացնում է «Գրքի հարթակ» նախագիծը:

Ծրագրի շրջանակում արդեն կատարվել են ուսումնասիրություններ` մեր երկրում ընթերցանության վիճակի և վերջին 20 տարում հայերենից 11 լեզվով արված թարգմանությունների վերաբերյալ: Շուտով կհրատարակվի նաև երրորդ ուսումնասիրությունը, որն ընդգրկում է գրքի ոլորտն` իր բոլոր ուղղություններով: Նախագծի համակարգող ՎԱՀԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ խոսքով` այս ուսումնասիրությունները հիմք են տալիս, որ հետագայում գրադարանների, թարգմանիչների, հրատարակիչների, գրավաճառների ասոցիացիաները, գրողների միությունը, պետական, հասարակական և ձեռնարկատիրական մյուս կազմակերպությունները կարողանան եզրակացություն անել և զարգացնել իրենց գործունեությունը: Կարելի է ասել, որ գրքի բիզնեսն այսօր Հայաստանում թևակոխում է նոր` շրջադարձային փուլ:
Հավելենք, որ, ըստ «Գրքի հարթակ» նախագծի իրականացրած ուսումնասիրությունների, վերջին 20 տարում հայերենից 225 անուն գիրք է թարգմանվել եվրոպական 8 և տարածաշրջանային 3 լեզվով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ.- Նյութն ամբողջությամբ` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում։

Դիտվել է՝ 1406

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ